Վիճաբանություն և դանակահարություն Հաղթանակ թաղամասում. կա ձերբակալված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 19-ին՝ ժամը 21:32-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել 37-ամյա երիտասարդ: Ըստ բժշկի տեղեկանքի՝ նա ի վիճակի չի եղել բացատրություն տալ:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:

ՆԳՆ ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Հաղթանակ թաղամասում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխվածին դանակահարել էր նույն թաղամասի 31-ամյա բնակիչը: Նա հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Մալաթիայի բաժին, որտեղ հայտնել է, որ նշված արարքը կատարել է ինքը՝ իր մոտ եղած դանակով: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

Հետագա միջոցառումներով պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխվածը ընկերների հետ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է 31-ամյա երիտասարդի և երկու այլ անձանց հետ, որի ընթացքում 31-ամյա երիտասարդը դանակով անկանոն շարժումներ է արել, ինչի հետևանքով 37-ամյա երիտասարդը ստացել է մարմնական վնասվածքներ:

Դեպքի վայրում հայտնաբերել է հանցագործության գործիք դանակը:
31-ամյա երիտասարդը ձերբակալվել է:

Քրեական վարույթը շարունակվում է:




Լրահոս