Որն է ամենաբարձր վարձատրվող փոխնախարար Գայանե Գաբրիելյանի ազատման պատճառը․ մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես գրել էինք՝ Գայանե Գաբրիելյանին ազատել են Շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնից:
ArmLur.am-ի տեղեկություններով՝ պատճառը եղել է նախարար Հակոբ Սիմիդյանի հետ վատ հարաբերությունները՝ չնայած նրան, որ ամենաբարձր վարձատրվող փոխնախարարներից մեկն է եղել:

ArmLur.am-ը ուսումնասիրել է Գայանե Գաբրիելյանի կենսագրությունը և նկատել, որ նա իր գործունեությունը սկսել է 2008 թվականից՝ լինելով խանութի տնօրեն:
2012 թվականի եղել է «Երևանի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի Տնտեսագիտության դասախոս, սակայն դա տևել է գրեթե 10 ամիս։ Նույն տարում արդեն աշխատել է

ՀՀ ԱՆ «ՀՀ ազգային գիտաբժշկական գրադարան» ՊՈԱԿ-ում՝ որպես գնումների գծով խորհրդատու։ Նա այստեղ աշխատել է ավելի քան 7 տարի:

Կարիերայում լուրջ աճ է նկատվել 2020 թվականին, նա այդ տարի նշանակավել է  ՀՀ Էկոնոմիկայի նախարարության «Հանրային ներդրումների քաղաքականության վարչության» պետ:
2021 թվականին Գայանե Գաբրիելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ:

Հիշեցնենք, որ ArmLur.am-ը գրել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն տևական ժամանակ է շրջում է գերատեսչություններով, ղեկավարներին հարցեր է ուղղում իրենց ոլորտից, բայց պարզվում է` ոչ ոք իր ոլորտին չի տիրապետում, այդ թվում և Շրջակա միջավարի նախարարության նախարար Հակոբ Սիմիդյանը:

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս