
Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի և Ֆինլանդիայի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Պետեր Օրփոյի հանդիպումը:
Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ֆինլանդիայի միջև երկկողմ համագործակցության հարցերին։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Եվրոպական միության միջև համապարփակ գործընկերության օրակարգի, ընդլայնման և փոխգործակցության խորացման հեռանկարների շուրջ։ Երկուստեք կարևորվել են վերջին տարիներին Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներն ու ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը միտված հայեցակարգերն ու իրականացվող ծրագրերը։
ՀՀ վարչապետը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ որպես տնտեսական փոխկապակցվածության ապահովման և Հարավային Կովկասում խաղաղության կարևոր երաշխիք։