
Զինադադարի բանակցություններում Իսրայելի և պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման դիրքերի միջև անջրպետը նեղանում է, ինչը հնարավոր է դարձնում Գազայի հատվածում զինադադարի նոր համաձայնագրի ձեռքբերումը։ Այս մասին Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուքրիի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
«Ճեղքը փակվում է, և մենք կշարունակենք Դոհայում պայմանավորվածություններ ձեռք բերել։ Դրանց հասնելը մնում է դժվար, բայց ես շարունակում եմ հավատալ, որ դա հնարավոր է»,-ասել է Բլինքենը: