ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ համացանցից

 

Ռեժիսորներ Բեն Պրուդֆութի եւ Քրիս Բաուերսի «Վերանորոգման վերջին խանութը» (The Last Repair Shop) ֆիլմը հաղթել է հեղինակավոր «Օսկար» մրցանակաբաշխության «Լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմ» անվանակարգում: Ֆիլմի հերոսներից մեկը՝ արհեստանոցի ղեկավար Սթիվ Բաղմանյանը, որը սկսել է դաշնամուրներ վերանորոգելով, պատմել է Բաքվում հայերի ջարդերից առաջ խորհրդային Ադրբեջանից փախչելու մասին:

 

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ

ՀԱՐՑ. Ո՞րն է Վճռաբեկ դատարանի իրավասությունը:

Գեղամ Գալստյան (35 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Վճռաբեկ դատարանը վերանայում է Վերաքննիչ դատարանի, իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ իր կայացրած դատական ակտերը: Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում վերանայելու միջոցով`

1) ապահովում է օրենքների եւ այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը,

2) վերացնում է մարդու իրավունքների եւ ազատությունների հիմնարար խախտումները:

Օրենքների եւ այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը Վճռաբեկ դատարանն ապահովում է, եթե առկա է իրավունքի զարգացման խնդիր, կամ տարբեր գործերով դատարանների կողմից նորմատիվ իրավական ակտը տարաբնույթ է կիրառվել կամ չի կիրառվել տարաբնույթ իրավաընկալման հետեւանքով:

ՀՀ ընդհանուր իրավասության դատարան

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մարդու իրավունքների եւ ազատությունների հիմնարար խախտումները վերացնելու նպատակով Վճռաբեկ դատարանը վերանայում է այն դատական ակտերը, որոնք խաթարում են արդարադատության բուն էությունը:

 

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Ի՞նչ սկզբունքով է վճարվում նպաստի պակաս մասը:

 Ռիտա Մինասյան (24 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Սխալ հաշվարկելու հետեւանքով պակաս վճարված նպաստի գումարի վճարումը կատարվում է առանց ժամկետի սահմանափակման: Ընդ որում՝ վարձու աշխատողներին պակաս վճարված նպաստի գումարը գործատուն վճարում է իր միջոցներից սխալը հայտնաբերելուց հետո` մեկ ամսվա ընթացքում:

Վարձու աշխատողի մայրության նպաստը վերահաշվարկվում է նաեւ սույն օրենքի 24-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված ժամկետում իր եկամտի վերաբերյալ վարձու աշխատողի կողմից գործատուին (նպաստը հաշվարկող եւ վճարող) լրացուցիչ տեղեկատվություն ներկայացնելու դեպքում: Այս դեպքում մայրության նպաստը վճարվում է սույն օրենքի 24-րդ հոդվածով սահմանված կարգով:

Ավել վճարված նպաստի գումարի հետպահումները կատարվում են գործատուի կամ լիազոր մարմնի որոշմամբ, եթե նպաստը նշանակվել եւ վճարվել է հաշվարկային մեխանիկական սխալների կամ նպաստը ստացողի կողմից սխալ տեղեկություններով փաստաթղթեր ներկայացնելու հետեւանքով:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավել վճարված գումարը հետ է պահվում ամբողջությամբ: Հետպահումը կատարվում է նպաստի հաջորդ վճարումներից կամ աշխատավարձից, ընդ որում՝ հետ պահվող գումարի չափը յուրաքանչյուր անգամ չի կարող գերազանցել վճարվող նպաստի կամ աշխատավարձի 20 տոկոսը:

 




Լրահոս