ՀՀ-ում ֆինանսական շրջանառությունը հունվար ամսին կազմել է 4 տրիլիոն 617 միլիարդ դրամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը գրել էր, որ նախորդ տարի հիպոթեքային վարկը մյուս տարիների համեմատ ռեկորդային թիվ է գրանցել գրեթե հասնելով տրիլիոնի, բայց 2024 թվականին այն չի հատել տրիլիոնի սահմանը։

2023 թվականին Հայաստանի Հանրապետությունում գործել են Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված 42 վարկային կազմակերպություններ, 2024 թվականի մարտի 12-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում գործում են ԿԲ կողմից լիցենզավորված 41 վարկային կազմակերպություններ ( 1 վարկային կազմակերպություն վերակազմավորման ձևով միացել է մեկ այլ վարկային կազմակերպության):
2000 թվականին Հայաստանում գյություն չուներ սպառողական կամ հիպոթեքային վարկ հասկացությունները, նույնիսկ սպառողական ոլորտում ֆինանասական  շրջանառությունը զրո էր։
2004-2005 թվականներին զգալիորեն փոխվեց ֆինանսական շրջանառության պատկերը։

2005 թվականի ապրիլին առաջին անգամ ձևավորվել է հիպոթեքային վարկը և դեկտեմբեր ամսվա համար այն կազմել էր 5 մլդ դրամ։ Եթե համեմատենք այս օրվա հիպոթեքային վարկի շեմի հետ, ապա կարող ենք հստակ արձանագրել, որ այժմ չկա նման փոքրիկ թիվ։ Մեկ անձի համար միջին հիպոթեքային վարկի արժեքը սկսվում է 10 մլն դրամից, ինչն էլ բնակարանշինության և եկամտահարկի ֆոնին տարեց տարի աճում է։
2024 թվականին՝ նշված տվյալներից գրեթե 20 տարի անց ՀՀ-ում հիպոթեքային վարկի շեմը հունվար ամսին կազմել է 1 տրիլիոն 78 մլդ դրամ։ 2024 թվականի հունվարին արդյունաբերության, գյուղատնտեսության, շինարարության, տրանսպորտի և կապի, առևտրի, սպասարկման ոլորտի, սպառողական վարկերի և հիպոթեքային վարկերի շրջանառությունը կազմել է 4 տրիլիոն 617 միլիարդ դրամ։

2004 թվականին դեկտեմբերին ձևավորվեց և առաջին անգամ մտավ շրջանառության մեջ դեկտեմբեր ամսին՝ 39 մլդ դրամ։ 2024 թվականի հունվարին սպառողական վարկի շրջանառությունը կազմել է 1 տրիլիոն 101 մլրդ դրամ է եղել։ 2023 թվականի ևս սպառողական վարկերի ծավալը բանկերում հատել է 1 տրիլիոն դրամի շեմը։
Ինչպես վերջին մի քանի տարիներին, այնպես էլ հիմա բանկերի վարկային պորտֆելում այսօր ամենամեծ կշիռն ունեն հիպոթեքային ու սպառողական վարկերը։

Էմմա Միքայելյան




Լրահոս