Ինչու են առևտրային բանկերի վարկային գործակալները «համոզում» մարդկանց վարկ վերցնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին շրջանում ՀՀ որոշ մարզերում հետաքրքրիր իրավիճակ է ստեղծվել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ առեւտրային բանկերի վարկային գործակալները կա՛մ այցերի, կա՛մ հեռախոսազանգերի տեսքով գյուղացիներին հորդորում եւ «համոզում» են, որպեսզի վարկեր վերցնեն:

Սակայն գյուղացիների մեծ մասը չի կարող օգտվել բանկերի առաջարկներից, քանի որ վարկային պարտավորությունները չկատարելու հետեւանքով նրանք հայտնվել են սեւ ցուցակում: Ի դեպ, գյուղացիներին վարկեր վերցնելու գործընթացում իրենց մեծ ներդրումն ունեն նաեւ գյուղապետերը, որոնք ընկած տնետուն բնակիչներին համոզում են օգտվել բանկերի «ձեռնբացությունից»: Տեսակետ կա, որ այս ամենը արվում է խորհրդարանական ընտրությունների համար:




Լրահոս