ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է․ «Հանդիպում Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպանի հետ ՀՀ Ազգային ժողովում։
📌 Պարոն Թըրներին երախտագիտությունս հայտնեցի Կանադայի հայանպաստ գործունեության համար՝ հատկապես կարևորելով 2020թ. պատերազմի օրերին բայրաքթարների դետալների վաճառքի արգելքի Կանադայի մարդասիրական քայլը։
📌Ականատեսի աչքերով ներկայացրի իմ հայրենի Գեղարքունիքի մարզի անվտանգային խնդիրները։
📌Ընդգծեցի, որ այս պահին մենք ունենք Կանադայի կողմից Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու կարիք, որովհետև ադրբեջանցիները դուրս չեն գալիս մեր ինքնիշխան տարածքներից։
📌Հիշեցրի, որ դեռ 2022 թ. Կանադայում SOS էի հնչեցրել, որ տեղի է ունենում և անխուսափելիորեն տեղի է ունենալու ցեղասպանություն։
📌Խոսեցի Արցախի պատմամշակութային վայրերի, կոթողների՝ Ադրբեջանի կողմից ոչնչացնելու, հայկական հետքն Արցախի Հանրապետությունից վերացնելու մասին։
Արցախահայերը պետք է վերադառնան և տեր լինեն իրենց ունեցվածքին, իսկ միջազգային երաշխիքներն ուղղակի անհրաժեշտություն են։