Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 22-ին Ազգային ժողովում հանդիպել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ:
Հանդիպմանը ներկա են եղել նաև Կառավարության անդամներ:
Քննարկվել է Հայաստանի զարգացման տեսլականը:
Հիշեցնենք, որ քիչ առաջ ArmLur.am-ը գրել էր. որ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում այսօր հանդիպում է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ:
Հանդիպումը քիչ առաջ ավարտվել է:
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ հանդիպման հիմնական թեման Տավուշի շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումներն են եղել:
Հիշեցնենք, որ իր Տավուշ վերջին այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Տավուշում պետք է սահմազատման եւ սահմանագծման աշխատանքներ արվեն, իսկ եթե հայկական կողմը հրաժարվի դրանից, ապա նոր պատերազմ կսկսվի: