Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հանդիպել է ՔՊ-ական պատգամավորների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում այսօր հանդիպում է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ:

Հանդիպումը քիչ առաջ ավարտվել է:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ հանդիպման հիմնական թեման Տավուշի շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումներն են եղել:

Հիշեցնենք, որ իր Տավուշ վերջին այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Տավուշում պետք է սահմազատման եւ սահմանագծման աշխատանքներ արվեն, իսկ եթե հայկական կողմը հրաժարվի դրանից, ապա նոր պատերազմ կսկսվի:

 




Լրահոս