
Մոսկվայում ձերբակալվել են հանցավոր խմբավորման անդամները, որոնք 300 մլն էին գողացել «ՄՄՄ-2011» կազմակերպության ավանդատուներից:
Հետաքնության տվյալներով, խաբեբաները զանգահարել են «ՄՄՄ-2011» ֆինանսական բուրգի տուժած ավանդատուներին և առաջարկել նրանց միջոցների վերադարձ: Տուժածներին նախ առաջարկվում էր որոշ գումար ներդնել միջոցների վերադարձման հիմնադրամ: Այնուհետեև խմբավորման անդամները պետծառայողների անվան տակ տուժածներին հայտնել են հարկերի և տուրքերի տեսքով հավելյալ գումարների գանձման անհրաժեշտության մասին, իսկ մերժման դեպքում հայտարարել, որ գումարները չեն կարող վերադարձվել:
Ըստ AIF.ru-ի, փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ և ձերբակալվել են խմբավորման 26 անդամներ, որոնց թվում են Հյուսիսային Կովկասի, Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի, Ուզբեկստանի և Ռուսատանի կենտրոնական շրջանների ներկայացուցիչներ: