ՌԴ հատուկ նշանակության ուժերը գործողություն են սկսել «Կրոկուս սիթի հոլլ»-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լրատվամիջոցները հաղորդում են «Կրոկուս Սիթի Հոլլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով 40 զոհի և ավելի քան 100 վիրավորի մասին: Հրշեջներն այրվող շինությունից դուրս են բերել շուրջ հարյուր մարդու: Տեղի է ունենում այրվող տանիքից մարդկանց տարհանում:

ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը հայտնում է, որ «Կրոկուս Սիթի Հոլլ»-ում տեղի ունեցածի առնչությամբ ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները: Հատուկջոկատայինները սկսել են համալիրի գրոհը:

«Կրոկուս Սիթի Հոլլ»-ում հնչել է արդեն երկրորդ պայթյունը: Շենքն ամբողջությամբ շրջափակված է: Առևտրի կենտրոնում արգելափակված անձանց թվի մասին տեղեկություններ չկան: Ուժեղացվել են անվտանգության միջոցառումները մոսկովյան օդանավակայաններում:

Երկու շաբաթ առաջ ՌԴ-ում արևմտյան դեսպանությունները նախազգուշացնում էին ահաբեկչության վտանգի մասին:




Լրահոս