
Այսօր երեկոյան մեկ ժամով կանջատվի մայրաքաղաքի արտաքին լուսավորությունը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
«Կլիմայի փոփոխության դեմ պայքարին ուղղված «Երկրի ժամը» համաշխարհային բնապահպանական միջոցառման համատեքստում, մարտի 23-ին՝ ժամը 20:30-ից 21:30-ը կանջատվի Երևանի հիմնական փողոցների և «Երքաղլույս» ՓԲԸ կողմից սպասարկվող մյուս հանրային վայրերի արտաքին լուսավորությունը», – ասված է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ: