ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բաժին 3 անձի ներխուժման, սպառնալիքներ հնչեցնելու և պայթյուն կատարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի (ահաբեկչություն) հատկանիշներով։ Հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:
Ներխուժած անձանցից երկուսը Ոստիկանության բաժնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ստացած բեկորային վնասվածքներով տեղափոխվել են բուժհաստատություն։ Մյուսը ԱԱԾ ծառայողների կողմից վնասազերծվել է։ Վերջինս ձերբակալվել է վերոնշյալ հանցանքն առերևույթ կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով։
Այս պահին կատարվում են անհետաձգելի քննչական և վարութային, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Հետագայում ՀՀ քննչական կոմիտեն հանրությանը թույլատրելիության սահմաններում կտեղեկացնի քննության արդյունքների մասին։
Հիշեցնենք, որ ArmLur.am-ն այսօր առաջինն էր հայտնել, թե ով է եղել նռնակով զինված քաղաքացին, որ Նոր նորքի բաժանմունքի մոտ ահաբեկչություն էր իրականացնում: Նա Կոտայքի մարզի Զառ Գյուղից է, անունը՝ Սերգեյ Հովակիմյան:
ArmLur.am-ի բացառիկ տեղեկություններով, Սերգեյ Հովակիմյանը իրավապահներին հայտնել է, թե ինքը «Սասնա ծռերից է» և իր պահանջները արդար են եղել: