ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախյան պատերազմի մասին պատմող «250 կմ» ֆիլմը Նյու Յորքի SRSocially Relevant ֆեստիվալում 2 մրցանակի է արժանացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կինոռեժիսոր Հասմիկ Մովսիսյանի «250 կմ» ֆիլմը Նյու Յորքում կայացած SRSocially Relevant Film Festival-ում երկու մրցանակի է արժանացել:

Ֆիլմի համար մրցանակի է արժանացել Հասմիկ Մովսիսյանը՝ «Լավագույն կին ռեժիսոր» անվանակարգում և Ռուզան Խաչատրյանը՝ «Լավագույն դերասանուհի» անվանակարգերում:

Ֆիլմը, որը նկարահանվել է 2022 թվականին, կինոռեժիսորի դիպլոմային աշխատանքն է, և պատմում է արցախցի պատանու մասին, ով 2020 թվականի պատերազմի ժամանակ մեքենայով ընտանիքին Արցախից հասցնում է Երևան՝ վարելով 250 կիլոմետր:

«Լավագույն դերասանուհի» անվանակարգում մրցանակի արժանացած Ռուզան Խաչատրյանը, ով մասնագիտությամբ նույնպես կինոռեժիսոր է և այդ ժամանակ եղել է Ստեփանակերտի դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարը, իր դեբյուտային դերում մարմնավորում է պատանու մորը:




Լրահոս