
Պաշտոնական Մոսկվան հույս է հայտնել, որ Երևանում քաղաքական կամք կունենան՝ շարունակելու Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների զարգացումը, և երկկողմ հարաբերությունների ներկա բարդ շրջանը հաջողությամբ կանցնի: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք հուսով ենք, որ Երևանում կգերիշխի քաղաքական կամքը՝ շարունակելու մեր հարաբերությունների զարգացումը, և մենք հաջողությամբ կանցնենք այս դժվարին շրջանը»,- ասել է նա «Արգումենթի ի ֆակտի» կայքին տված հարցազրույցի ընթացքում։