
ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհուրդը հաստատել է ահաբեկչական գաղափարախոսության տարածման և ահաբեկչական կազմակերպություններում հավաքագրման դեմ համատեղ պայքարելու պատրաստակամությունը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:
«Հաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ համատեղ պայքարելու ահաբեկչական և ծայրահեղական գաղափարախոսության և ատելության հռետորաբանության տարածման դեմ, ինչպես նաև հակազդելու ահաբեկչական կազմակերպությունների շարքերում հավաքագրմանը», – ասված է խորհրդի հայտարարության մեջ: