
Հայտնի է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հայտացուցակը Չեխիայի ընտրանու դեմ ընկերական խաղում։
Հայտացուցակում ընդգրկվել են Պրահա մեկնած բոլոր՝ 23 ֆուտբոլիստները։
Չեխիա – Հայաստան հանդիպումը կկայանա այսօր՝ Պրահայի «Լետնա» ստադիոնում, կմեկնարկի Հայաստանի ժամանակով 23:00-ին։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը մարտի 22-ին տնային ընկերական խաղում 0-1 հաշվով պարտվել էր Կոսովոյի թիմին, իսկ չեխերը նույն օրը 2-1 հաշվով արտագնա հաղթանակ էին տարել Նորվեգիայի հավաքականի նկատմամբ: