Ուզբեկ դիվանագետները Թուրքիայի իշխանություններին բողոքներ են ուղարկել Ստամբուլի օդանավակայանում հանրապետության քաղաքացիների նկատմամբ կոպիտ վերաբերմունքի վերաբերյալ։ Այս մասին հայտնել են Ստամբուլում Ուզբեկստանի գլխավոր հյուպատոսությունից։
Դիվանագետները հայտնել են, որ իրենք ստացել են «որոշ հայրենակիցներից բողոքներ Ստամբուլի միջազգային օդանավակայանում ոստիկանների կողմից կոպիտ վերաբերմունքի վերաբերյալ»:
«Այս կապակցությամբ մեր քաղաքացիների բոլոր բողոքներն ու առարկությունները դիվանագիտական ուղիներով փոխանցվել են թուրքական կողմին, ներկայումս բանակցություններ են ընթանում պաշտոնական կազմակերպությունների հետ»,- ասվում է Գլխավոր հյուպատոսության Telegram ալիքում։
Ինչպես տեղեկացրել են գլխավոր հյուպատոսությունից, Թուրքիայի իշխանությունները ուժեղացրել են վերահսկողական միջոցները հիմնականում Ստամբուլի օդանավակայանում 20-35 տարեկան օտարերկրացիների նկատմամբ։
Դիվանագետների խոսքով, հայտնի են դեպքեր, երբ հարցազրույց են անցել միգրացիոն ծառայության աշխատակիցների մոտ, որոնց վարքագիծը կասկածներ է առաջացրել, ստուգել են նրանց անձնական բջջային հեռախոսները։