ՀՀ բնապահպանության նախարարության կողմից 10.03 – 14.03.2014թթ ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, Նախարարության վարույթին հանձնված գործերի քննության և տարեկան հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 730 հազար դրամ. ընդհանուր գումարով վարչական տուգանքի տասներկու որոշում և հաշվարկվել է 183 հազար դրամ. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Մասնավորապես`
Լոռու տարածքային ստորաբաժանման վարույթին հանձնված բուսական աշխարհի պահպանության նորմերի խախտման երկու գործով կայացվել է 100 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում և հաշվարկվել է 121.5 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Արմավիրի տարածքային ստորաբաժանման վարույթին հանձնված ապօրինի ծառահատման գործով մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 15 հազար դրամ. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Գեղարքունիքի տարածքային ստորաբաժանման վարույթին հանձնված ապօրինի ծառահատման գործով մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 37.5 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Տավուշի տարածքային ստորաբաժանման վարույթին հանձնված բուսական աշխարհի պահպանության նորմերի խախտման գործով մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:
Կենսաբազմազանության, հողերի, թափոնների և վնասակար նյութերի վերահսկողության ստորաբաժանման աշխատակիցների իրականացրած շրջայցի ընթացքում հայտնաբերված խախտման համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:
Շիրակի տարածքային ստորաբաժանման աշխատակիցների իրականացրած շրջայցի ընթացքում հայտնաբերված ապօրինի որսի համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 9 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Գեղարքունիքի տարածքային ստորաբաժանման, «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի և ոստիկանության աշխատակիցների համատեղ իրականացրած ստուգայցերի արդյունքում հայտնաբերված խախտումների համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում, առգրավվել է 11.5 կգ կենդանի խեցգետին, ինչը սահմանված կարգով բաց է թողնվել Սևանա լիճ: Առգրավվել է նաև հինգ հատ տիրազուրկ ձկնորսական ցանց և 11 կգ «կարաս» տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է «Սևանի հոգեբուժական հիվանդանոց» ՓԲԸ:
Տավուշի տարածքային ստորաբաժանման վարույթին հանձնված փայտանյութի ապօրինի տեղափոխում երեք գործով կայացվել է 300 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի երեք որոշում:
Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային և Տարեկան վարչական վիճակագրական հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Շիրակի տարածքային ստորաբաժանումը մեկ տնտեսվարողի նկատմամբ կայացրել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:
Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից պետական բյուջե երկշաբաթյա ժամանակահատվածում մուտք է եղել 1.24 մլն դրամ գումար: