Սոճիների անտառների առեղծվածային չորացումը. ինչ է մանրամասնում բնապահպանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն գրել էինք, «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Նորատուս համայնքից սկսած մինչև Երանոս համայնքն ընկած անտառային հատվածում սոճիները համատարած չորացել են, ավելին ArmLur.am-ի տեսախցիկը ֆիքսել էր, թե ինչպես են արդեն իսկ համարակալվել այդ ծառարմատները, եւ առաջին հայացքից տպավորություն է, որ պատրաստվում են իրականացնել ծառերի սպանդ:

«Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի գլխավոր անտառագետ Սասուն Գալստյանը ArmLur.am-ի հետ զրույցում անդրադառնալով խնդրին, ասել էր, թե անտառային այդ հատվածը վերածվել է բնապահպանական աղետի։

«Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի գլխավոր անտառագետ Սասուն Գալստյանը ArmLur.am-ի հետ զրույցում ներկայացրեց, թե ինչու է անտառային այդ հատվածը վերածվել բնապահպանական աղետի, եւ արդեն տեւական ժամանակ է ինչ պայքարում են սոճիների անհասկանալի հիվանդության դեմ, սակայն մինչև այսօր հիվանդության տեսակն ախտորոշված չէ: Խոսքը մոտ 8200 հիվանդ սոճիների մասին է, որոնք ենթակա են հատման եւ անգամ թափուկ չեն կարող լինել:

Իսկ, ահա մեզ հետ զրույցում բնապահպան Հակոբ Սանասարյանը նշեց, որ անձամբ խնդրին ծանոթ չէ, բայց ցավում է, քանի որ առանց այն էլ անտառային տարածքները մեր երկրում շատ քիչ են. «Հայաստանի ընդամենը 11 տոկոսն է անտառային տարածք, ինչը շատ փոքր տարածք է, եւ յուրաքանչյուր բույսի վտանգված լինելը մեզ համար կարող է շատ լուրջ լինել: Անկեղծ կլինեմ, սոճիների հիվադության մասին տեղյակ չեմ, բայց նման անտառային տարածքներում հաճախ է լինում, իսկ եթե հիվանդություն կա, ծառերն կենսունակ չեն այլեւս, ապա անշուշտ պետք է հատվեն, որ գոնե մնացած ծառերը  պահպանվեն»:

Լիդա Եղիազարյան




Լրահոս