Կապանում մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել գետում. կա տուժած

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 29-ին` ժամը 19։56-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Գարեգին ՆԺդեհի փողոցի վերջնամասում ավտոմեքենան ընկել է գետը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ UAZ մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Ս․, ծնված 1961 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել գետում:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, վարորդին դուրս բերել և պատգարակով մոտեցրել շտապօգնության մեքենային. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Ավտոմեքենան գետից դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:




Լրահոս