Armenian text to speach

Արթուր Աբրահամը կպաշտպանի գոտին մայիսի 3-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն աշխարհի չեմպիոնի տիտղոսի պաշտպանության համար առաջիկայում կմենամարտի Չեռնոգորիան ներկայացնող Նիկոլա Սյեկլոցայի հետ. ֆեյսբուքյան իր էջում հայտնել է բռնցքամարտիկի մամուլի խոսնակ Սիրան Գրիգորյանը:

Մենամարտը կկայանա մայիսի 3-ին Բեռլինում:

«Վերջապես ես վերանվաճեցի WBO-ի չեմպիոնական տիտղոսը, և մտադիր չեմ կորցնել այն: Այնպես որ, լավ կպատրաստվեմ Սյեկլոցայի հետ մենամարտին»,-ասել է Արթուր Աբրահամը:

Հիշեցնենք, որ մարտի 1-ին Աբրահամը մենամարտել էր Ռոբերտ Շտիգլիցի հետ և հաղթելով վերջինիս՝ հետ վերադարձրել չեմպիոնական տիտղոսը:




Լրահոս