Բրեդ Փիթը 50 -ում դերասանի կարիերային հրաժեշտ չի տա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթը հետ է վերցրել օրերս արած իր այն հայտարարությունը, թե 50 տարեկանում պատրաստվում է թողնել դերասանի կարիերան,- հաղորդում է ИТАР-ТАСС-ը: Ավստրալական հեռուստաընկերությանը տված սենսացիոն հարցազրույցը վշտացրել էր նրա միլիոնավոր երկրպագուների: Սակայն դրանից արդեն մի քանի օր հետո, երևում է, նա ամեն դեպքում փոշմանել է` Հարավային Կորեայում հայտարարելով, որ կոնկրետ չի որոշել, թե երբ կհրաժարվի դերասանի կարիերայից: Դերասանն ընդգծել է, որ այս պահին առավել հետաքրքրված է պրոդյուսերական գործունեությամբ: 




Լրահոս