Ըստ գլխավոր դատախազության 2023 թվականի տարեկան հաշվետվության՝ 2008 թվականի մարտի 1-ի հետընտրական զարգացումների հետ կապված նախաքննությամբ 2018 թվականին հուլիսի 3-ից քննվող քրեական գործին է միացվել 2008 թվականի փետրվարի 23-ից մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ գործադիր մարմնի ղեկավար անձի կողմից, այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ՀՀ սահմանադրական կարգը տապալելու դեպքի առթիվ նախկին Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով նույն օրը հարուցված քրեական գործը: 2018 թվականին օգոստոսի 3-ին նույն քրեական գործին է միացվել պաշտոնեական դիրքն օգտագործելով, արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը միջամտելու դեպքի առթիվ նախկին Քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 3-րդ մասով նույն օրը հարուցված քրեական գործը:
2018 թվականի օգոստոսի 31-ին նույն քրեական գործին է միացվել 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ Ազատության հրապարակում ոստիկանության կողմից կատարված գործողությունների հակաօրինական լինելու վերաբերյալ ՀՀ ազգային ժողովի կողմից 2008 թվականի հունիսի 16-ի Ն-086-4 որոշմամբ ստեղծված ժամանակավոր հանձնաժողովի, նույն թվականի հոկտեմբերի 23-ին ՀՀ նախագահի կարգադրությամբ ստեղծված փորձագետների փաստահավաք խմբի, ինչպես նաև հանրության մոտ ի հայտ եկած կասկածները ցրելու, այդ ապօրինությունները քողարկելու, դրանք իրավաչափ քողի ներքո ներկայացնելու, ինչպես նաև այդ գործողությունների համար հետագայում պատասխանատվությունից ազատվելու խմբային շահերից ելնելով ոստիկանության բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից համապատասխան պաշտոնական փաստաթղթեր կեղծելու և շրջանառության մեջ դնելու դեպքի առթիվ նախկին Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 309-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը: 2018 թվականի հոկտեմբերի 1-ին նույն քրեական գործին է միացվել ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ նախկին Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով հարուցված քրեական գործը:
2018 թվականի հոկտեմբերի 29-ին քրեական գործին է միացվել հիշյալ քրեական գործի նախաքննության ընթացքում Հատուկ քննչական ծառայության առանձին քննիչների կողմից առանձնապես ծանր հանցագործությունների, այն է՝ 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ մի խումբ անձանց սպանությունների, ինչպես նաև ՀՀ զինված ուժերի հակասահմանադրական օգտագործման, այդ թվում՝ զինված ուժերի ծառայողների կողմից հրազենի ապօրինի գործադրման իրական հանգամանքները թաքցնելու, վերջիններիս կողմից կատարված գործողությունները հերքելու և տեղի ունեցածն իրավաչափ քողի ներքո ներկայացնելու խմբային շահերից ելնելով, ոստիկանության բարձրաստիճան, ինչպես նաև փորձաքրեագիտական վարչության առանձին պաշտոնատար անձանց օժանդակությամբ, միասնական դիտավորությամբ 2008 թվականի ընթացքում ապացույցները կեղծելու դեպքի առթիվ նախկին Քրեական օրենսգրքի 349- րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով 2018 թվականի հոկտեմբերի 27-ին հարուցված քրեական գործը։ 2019 թվականի սեպտեմբերի 24-ին քրեական գործին է միացվել պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, նախապես չխոստացված պարտակում կազմակերպելու, պաշտոնեական կեղծիք կատարելուն և ապացույցները կեղծելուն դրդելու դեպքերի առթիվ նախկին Քրեական օրենսգրքի 308- րդ հոդվածի 2-րդ մասով, 314-րդ հոդվածի 1-ին մասով, 38-314-րդ հոդվածի 1-ին մասով, 38-334-րդ հոդվածի 1-ին մասով և 38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործը:
2020 թվականի ապրիլի 8-ին քրեական գործին է միացվել նախկին գլխավոր դատախազի՝ ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնելու ժամանակահատվածում ենթադրաբար կատարված կաշառք ստանալու, քաղաքացու կողմից կաշառք տալու, կաշառք ստանալու օժանդակության և հայտարարագրերում հայտարարագրման ենթակա՝ փաստացի իրեն պատկանող առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքերի տվյալները թաքցնելու դեպքերի առթիվ նախկին Քրեական օրենսգրքի 311- րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով նույն օրը հարուցված քրեական գործը: Հետագա նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքերն օրինականացնելու և նշված պաշտոնատար անձի հետ փոխկապակցված անձի կողմից հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքերն օրինականացնելուն օժանդակելու դեպքի առթիվ՝ 2020 թվականի ապրիլի 28-ին նախկին Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ, որը նույն օրը միացվել է 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քննվող քրեական գործին:
2018 թվականից ի վեր կատարվել են մի շարք վարութային և ապացուցողական գործողություններ, որպես վկա հարցաքննվել են 1200-ից ավելի անձինք, հետաքննության մարմիններին՝ ՀՀ ոստիկանության, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության և ԱԱԾ համապատասխան ծառայություններին տրվել են օպերատիվհետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություններ, նշանակվել է 27 փորձաքննություն, փորձաքննության է ներկայացվել 1056 միավոր հրազեն, ինչպես նաև՝ զինամթերք, կատարվել է 50-ից ավելի խուզարկություն, քաղաքացիներից և պետական տարբեր հիմնարկներից կատարվել է շուրջ 103 առգրավում: Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա որպես մեղադրյալ են ներգրավվել։
Ամբողջական հաղորդումը՝ այստեղ։