Իրաքում պայթեցվել է ուխտագնացների ավտոբուսը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրաքում պայթեցվել է շիա ուխտագնացների ավտոբուսը։ Պայթյունի հետեւանքով 2 մարդ զոհվել է, եւս 18-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել,-գրում է Lenta.ru -ն։ Ինչպես հաղորդել են տեղի իրավապահները, ավտոբուսը պայթել է ճանապարհի եզրին տեղադրված ականից։ Ուխտագնացները վերադառնում էին Սամմարա քաղաքից, որտեղ գտնվում է շիաների սրբավայրերից մեկը։




Լրահոս