Կոռուպցիայի, վատնումների և ձախողումների մեջ ընկղմված իշխանությունը կորցրել է կոռուպցիայի դեմ պայքարի ղեկը։ ԱՆԻՖ-ի անարդյունավետ կառավարմանը, ֆիասկոյին գալիս է փոխարինելու Փաշինյանի մեկ այլ պրոյեկտ` «Ֆլայ Արնան» (Հայփոստ ՓԲԸ-ի` նախորդ տարվա նկատմամբ 500 տոկոս հարկային վնասի ավելացմանը Ժողովուրդը անդրադարձել էր ավելի վաղ)։
Տակավին անհասկանալի է, թե «Ֆլայ Արնային» ո՞նց հաջողվեց տեղակայվել ՊԵԿ-ի հետ նույն շենքում։
Ի՞նչ կասեր այս երևույթին ընդդիմադիր Փաշինյանը` կարիք չկա հիշեցնելու։
Ի դեպ «Ֆլայ Արնայ»-ի պաշտոնական կայքը խորհուրդ է տալիս հետևել կազմակերպության պաշտոնական հաղորդագրություններին և որ իրենց ժամանակավոր պրոբլեմները տեխնիկական բնույթի են (նախօրեին Նիկոլ Փաշինյանը հայտնել էր այս ավիափոխադրողի վերջնական ձախողման մասին)։
Տիգրան Մուրադյան