ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ ՓԱՍՏԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գործարար Սիլվա Համբարձումյանը նախօրեին տված ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Լիճվազք-Թեյի իր ոսկու հանքից Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը գողացել է 102 միլիոն դրամ արժողությամբ սարքավորում: Ավելին, այն այժմ գտնվում է Խաչատրյանին պատկանող «Գեղվա ձոր» հանքավայրում: Իսկ Սուրեն Խաչատրյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտնեց, որ  ինքը ոչ թե գողացել է այդ սարքավորումը, այլ գնել: «Նա հոգեկան հիվանդ ա, ու ես երկուշաբթի օրը դատի եմ տալու իրան: Թող գա, դատարանում ապացուցի, որ գողացել եմ»,-ասաց Ս.Խաչատրյանը: «Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ Սիլվա Համբարձումյանի հետ, ով ասաց, որ ինքը չի վախենում դատարանում իրականությունը բացահայտելուց: «Ինքը հայտնի նարկոման է, եթե չգիտեք, ասեմ: Իր եղբայրը, տղան, բոլորը նարկոման են, իր տղային թմրամոլության համար բռնել, բաց են թողել»,-ի պատասխան Խաչատրյանի մեղադրանքների` ասաց տիկին Համբարձումյանը` վերահաստատելով իր վճռականությունը:




Լրահոս