ՌԴ Քննչական կոմիտեն կհետաքննի Թաթարստանում անօդաչու թռչող սարքի հարձակումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Քննչական կոմիտեն կհետաքննի Թաթարստանում անօդաչու թռչող սարքի հարձակումը, ինչի հետևանքով կան վիրավորներ, հայտնում է գերատեսչության Telegram ալիքը։

Ավելի վաղ Թաթարստանի իշխանությունները հայտնել էին, որ երեքշաբթի օրը Էլաբուգայում և Նիժնեկամսկում ձեռնարկությունները ենթարկվել են անօդաչու թռչող սարքերի հարձակմանը։ Վեց մարդ վիրավորվել է։ Լուրջ վնաս չկա, ձեռնարկությունների տեխնոլոգիական գործընթացը խաթարված չէ։

«ՌԴ Քննչական կոմիտեի քննիչները կհետաքննեն Բելգորոդի մարզում, Թաթարստանի Հանրապետությունում և Դոնեցկում գնդակոծության փաստերը։ Անօդաչու թռչող սարքերի հարձակում է տեղի ունեցել Թաթարստանում, ինչի հետևանքով կան վիրավորներ»,-նշված է հաղորդագրության մեջ։




Լրահոս