
Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտում է Իսրայելի հարձակումը Դամասկոսում Իրանի դեսպանատան վրա, գործողությունները կարող են վերածվել հակամարտության, ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։
«Մենք դատապարտում ենք Իսրայելի հարձակումը Դամասկոսում Իրանի դեսպանատան վրա: Իսրայելը իր վերջին խախտումներին ավելացրել է միջազգային իրավունքի նոր խախտում: Մենք մտահոգված ենք, որ այդ գործողությունները կվերաճեն հակամարտության, որը կազդի ողջ տարածաշրջանի վրա»,-ասվում է հայտարարության մեջ:
«Մենք բոլոր համապատասխան կողմերին կոչ ենք անում գործել ողջախոհությամբ և զսպվածությամբ և հարգել միջազգային իրավունքը»,- ասված է հայտարարության մեջ։