ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` օրերս ՀՀԿ Սպիտակի կառույցի խորհրդի նիստն անցել է բավական լարված մթնոլորտում: Արդյունքում` ՀՀԿ 6-7 անդամներ հեռացվել են կուսակցությունից` այլ կուսակցությունների հետ «խաղերի մեջ» մտնելու համար: ՀՀԿ Սպիտակի խորհրդի նախագահ, ԱԺ պատգամավոր Հովհաննես Սահակյանը «Ժողովուրդ»-ի հետ հեռախոսազրույցում հաստատեց կատարվածը, սակայն չմանրամասնեց` կոնկրետ ինչի համար են հեռացվել ՀՀԿ-ականները: «Կուսակցական կարգապահական խնդիր է, որի արդյունքում կուսակցության տարածքային կառույցի խորհուրդը որոշում է կայացրել նրանց` ՀՀԿ-ից հեռացնելու մասին: Սա հերթական անգամ ցույց է տալիս, որ ՀՀԿ-ն կենդանի օրգանիզմ է, որտեղ ոչ միայն ընդունում ենք կուսակցության շարքերը, այլեւ հեռացնում»,-ասաց Սահակյանը: Փաստորեն, ՀՀԿ-ում արշալույսներն այնքան էլ խաղաղ չեն:




Լրահոս