
Ապրիլի 1-ին Ստեփանավանում պայմանագրային զինծառայողին դանակահարած անձը ձերբակալված է։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են Քննչական կոմիտեից։
Նշվում է, որ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի հատկանիշներով (առողջությանը ծանր վնաս պատճառելը զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ)։