
Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լըկորնյուն հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ, հաղորդում է Reuters-ը։
Լըկորնյուն խստորեն դատապարտել է «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունը և աջակցություն հայտնել զոհերի ընտանիքներին։
Ֆրանսիացի նախարարը հայտարարել է նաև ահաբեկչության դեմ պայքարում համագործակցությունն ամրապնդելու պատրաստակամության մասին։