Ռուսաստանը երբեք չի սպառնացել ՆԱՏՕ-ին, հենց ՆԱՏՕ-ն է մոտեցել Ռուսաստանի սահմաններին. Շոյգու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանը երբեք չի սպառնացել ՆԱՏՕ-ին, դաշինքի երկրների վրա հարձակվելը չի բխում Մոսկվայի աշխարհաքաղաքական և ռազմական շահերից: Այդ մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարը Աստանայում Շանհայի համագործակցության կազմակերպության պաշտպանության նախարարների հանդիպմանը:

Սերգեյ Շոյգուն միաժամանակ պնդել է, թե հենց ՆԱՏՕ-ն է մոտեցել Ռուսաստանի սահմաններին, իսկ Վաշինգտոնն էլ այժմ ձգձգում է Ուկրաինայում պատերազմը: Նա նախազգուշացրել է՝ հատուկ ռազմական գործողության բոլոր նպատակներն իրականացվելու են։

Շոյգուն նաև մեղադրել է արևմտյան խորհրդականներին Ռուսաստանի տարածքում ուկրաինական դիվերսիաներ նախապատրաստելու համար: Նախարարն անդրադարձել է Crocus City Hall-ում վերջերս տեղի ունեցած ահաբեկչությանը, հերթական անգամ հայտարարել, որ դրա հետքերը «տանում են նաև Ուկրաինա»:

Մեկնաբանելով Ռուսաստան-Չինաստան հարաբերությունները՝ Շոյգուն համոզմունք է հայտնել, որ համաշխարհային զարգացումների մասով երկու երկրների մոտեցումները համընկնում են կամ շատ մոտ են: Նրա խոսքով՝ Մոսկվայի և Պեկինի գործակցությունն ընդլայնվում է բոլոր, այդ թվում՝ ռազմական ոլորտում:




Լրահոս