
Օդեսայի «Չեռնոմորեցի» հայազգի կիսապաշտպան Արթուր Ավագիմյանը ճանաչվել է Ուկրաինայի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ «Պոլիսյայի» դեմ արտագնա խաղում 27-ամյա ֆուտբոլիստը հեթ-տրիկ էր ձևակերպել 11 րոպեի ընթացքում:
Ուկրաինայի ընթացիկ առաջնությունում Արթուր Ավագիմյանը մասնակցել է 18 խաղի, դարձել 4 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ։