Արթուր Ավագիմյանը՝ Չեռնոմորեցի լավագույն ֆուտբոլիստ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չերնոմորեցի» կիսապաշտպան Արթուր Ավագիմյանը ճանաչվել է թիմի՝ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Ավագիմյանն ընթացիկ մրցաշրջանում ուկրաինական ակումբի կազմում մասնակցել է 20 հանդիպման՝ դառնալով հինգ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։

Հիշեցնենք, որ կիսապաշտպանը շուտով տեղափոխվելու է ուկրաինական մեկ այլ ակումբ՝ «Ալեքսանդրիա»։




Լրահոս