ՄԱՐԶՊԵՏԸ ՉԿԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ ողջ օրվա ընթացքում, լուրեր էին շրջանառվում, որ Գեղարքունիքի մարզպետ, ԲՀԿ-ական Նվեր Պողոսյանը հրաժարական է տվել: «Ժողովուրդ»-ը փորձեց լուրը ճշտել մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ Հասմիկ Շահբազյանից, սակայն վերջինս ասաց, որ ինքը վերապատրաստման դասընթացների է եւ չի կարող մեր հարցին պատասխանել: Մարզպետարանի ընդունարանի քարտուղարն էլ ասաց, որ ինքն իրավասու չէ նման հարցերի պատասխանել, իսկ մարզպետն արդեն դուրս է եկել: Զանգահարեցինք Նվեր Պողոսյանի բջջային հեռախոսին, բայց այն անհասանելի էր: ԲՀԿ մամլո խոսնակ Բաղդասար Մհերյանը «Ժողովուրդ»-ին ասաց, որ իրենք եւս տեղյակ չեն մարզպետի հրաժարականի մասին, եւ մի քանի րոպե խնդրեց` լուրը ճշտելու համար: Որոշ ժամանակ հետո Մհերյանն ասաց, որ մարզպետարանում չեն պատասխանում իր հեռախոսազանգերին, իսկ Նվեր Պողոսյանի հեռախոսն անհասանելի է: Այդպես էլ անհասկանալի մնաց` Նվեր Պողոսյանը հրաժարական տվե՞լ է, թե՞ ոչ. նրա գտնվելու վայրն անհայտ է:




Լրահոս