
Ինչպես նշվում է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) զեկույցում՝ բուսական յուղերի, կաթնամթերքի և մսի միջազգային գնանշումների աճը մարտին հանգեցրել է պարենի համաշխարհային գների ինդեքսի 1,1%-ով աճի։
ArmLur.am-ը կապ հաստատեց տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ՝ հասկանալու համար Հայաստանի վրա ի՞նչ ազդեցություն կարող է թողնել պարենի համաշխարհային գների աճը.
«Հայաստանում պարենի գները պաշտոնական վիճակագրությամբ նվազել են, իսկ համաշխարային շուկայում, ինչով է թանկացել, չեմ կարող ասել: Դրա վրա տարբեր գործոններ կարող են ազդել՝ և՛ վառելիքի թանկացումը, և՛ շարունակվող պատերազմը Ուկրանիայում, փոխարժեք և այլն, չեմ կարող հստակ ասել»:
Տնտեսագետի խոսքով՝ Հայաստանի վրա նույնպես կարող է ազդել՝ հաշվի առնելով, որ Հայաստանի պարենային ինքնաբավությունը 56% է:
Էմմա Մարտիրոսյան՝