Հայկական շուկայում հեղուկ գազի գնի տատանումներ են. տնտեսագետը մի քանի պատճառներ է նշում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին շրջանում Հայաստանի շուկայում հեղուկ գազի գնի տատանումներ են նկատվում:
Այս պահի դրությամբ շուկայում գները տատանվում են 160 դրամից մինչև 200 դրամ:

ArmLur.am-ի հետ զրույցում տնտեսագետ Սուրեն Պարսյանը ասաց, որ տատանումների պատճառները մի քանիսն են:

«Առաջինը՝ համաշխարհային շուկայում բնական գազի գինը: Երկրորդը՝ Հայաստանի պարագայում հիմնական ազդեցություն գործողը բնակլիմայական պայմաններն են, երբ որ օրինակ՝ Լարսի և Ջերմուկի տարածաշրջանում եղանակային պայմանները վատ են լինում, ապա մատակարարման գործընթացքը դադարում է, և դրա արդյունքում արհեստական պակասորդ է առաջանում, ստիպված գները աճում են: Մյուս գործոնը, որը որ ազդում է շուկայի գների վրա, դա փոխարժեքն է»:

Տնտեսագետի խոսքով՝ հեղուկ վառելիքը շատ կազմակերպություններ են բերում, սակայն հաշվի առնվելով, որ բենզալցակայանների ցանցը որոշակի կենտրոնացվածություն ունի՝ այսինքն՝ մի քանի տնտեսվարողների ձեռքում է գտնվում, նրանք կարողանում են շուկային գնային տրամադրություն փոխանցել, և, եթե օրինակ կա հստակ իրավիճակ, որ կարելի է գինը իջեցնել, նրանք դժվարությամբ փորձում են պահել հնարավորինս բարձր:




Լրահոս