Երևանում ավարտվեց սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունը: Մրցումային երկրորդ օրը հայ մարզիկները նվաճեցին ևս 7 մեդալ։
Արծաթե մեդալակիր է դարձել Արման Ավանեսյանը (մարտական սամբո, 98 կգ), իսկ Նարեկ Գոգոինյանը, Համլետ Սուքիասյանը (երկուսն էլ` մարտական սամբո, 58 կգ), Վասակ Բարսեղյանը (մարտական սամբո, 71 կգ), Սարգիս Վարդանյանը (մարտական սամբո, 79 կգ) Ավետիք Պողոսյանը (մարտական սամբո, 88 կգ) և Նորիկ Խուրշուդյանը (մարտական սամբո, 98+ կգ) նվաճել են բրոնզե մեդալներ։
Հայաստանի սամբոյի հավաքականն աշխարհի գավաթի խաղարկության մեդալային հաշվարկում զբաղեցրեց 5-րդ տեղը` նվաճելով 3 արծաթե և 11 բրոնզե մեդալ։ Մեկական արծաթե և բրոնզե մեդալ էլ նվաճել են փախստականների հավաքականում հանդես եկած հայ սամբիստները։
Մրցումային առաջին օրը հայ սամբիստներից արծաթե մեդալակիր էին դարձել Արթուր Մանուկյանը (մարզական սամբո, 64 կգ), Կառլեն Մահինյանը (մարզական սամբո, 71 կգ) և Դավիթ Հովսեփյանը (մարզական սամբո, 58 կգ)։ Բրոնզե մեդալներ էին նվաճել Կարեն Սարգսյանը (մարզական սամբո, 58 կգ), Իռենա Պետրոսյանը, Արփինե Մնացականյանը (երկուսն էլ` մարտական սամբո, 54 կգ), Սրբուհի Հովակիմյանը (մարտական սամբո, 59 կգ), Արթուր Հակոբյանը (մարզական սամբո, 79 կգ) և Գրիգոր Բեկնազարյանը (մարզական սամբո, 98 կգ)։