«Մարդիկ իրենց բոստաններում աշխատում են, լարվածություն չկա». Արավուսում իրավիճակը կայուն է. նախկին գյուղապետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը կապ է հաստատել Սյունիքի մարզի Արավուս գյուղի նախկին գյուղապետ, ավագանու անդամ Արգամ Հովսեփյանի հետ՝ պարզելու, թե գյուղում ինչ իրավիճակ է հիմա։

Արգամ Հովսեփյանը մեզ հետ զրույցում ասաց, որ գյուղում նորմալ իրավիճակ է, լարվածություն և խուճապ չկա։
«Մարդիկ իրենց բոստաններում աշխատում են, իրենց հողը մշակում են։ Կրակոցներից ոչ մի վնասներ չկան, մի երկու կրակոց է եղել, դա էլ չգիտեմ՝ օդ են կրակել, թե ուր»,- ասաց Հովսեփյանը։

Հիշեցնենք, որ թշնամի Ադրբեջանն այսօր կրակ էր բացել ՀՀ ԶՈՒ ուղղությամբ։

Աննա Սրապիոնյան




Լրահոս