ՔԱՐՈՎ ՍՊԱՆԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ նոյեմբերի 9-ին Արագածոտնի մարզի Արագած գյուղի մշակույթի տան հարակից տարածքում հայտնաբերել են  Արագած գյուղի բնակիչ, 59-ամյա Գեւորգ Գալստյանի դիակը: «Ժողովուրդ»-ը ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացավ, որ արտաքին զննությամբ դիակի գլխի մասում առկա են եղել վնասվածքի հետքեր: Մեր տեղեկություններով` նոյեմբերի 8-ին` ժամը 20:30-ի սահմաններում, Արագած գյուղում Գեւորգ Գալստյանը համագյուղացիներից մեկի տան բակում վիճաբանել է նույն գյուղի բնակիչ 33-ամյա Ավետիք Կարապետյանի հետ, որի ընթացքում Կարապետյանը քարով հարվածել է Գալստյանի գլխին եւ սպանել նրան: Նշենք, որ թեեւ Ավետիքը հոգեկան խնդիրներ ունի, բայց ձերբակալվել է, փաստի առթիվ էլ ոստիկանության Արագածոտնի մարզի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել սպանության հատկանիշներով:




Լրահոս