ԸՆԴԴԵՄ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը երեկ հայց է ներկայացրել Վարչական դատարանում` ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության կենտրոնական բաժնի դեմ: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նա ասաց, որ ոստիկանները ոտնահարել են իր մի քանի հիմնարար իրավունքներ` կարծիքն ազատ արտահայտելու, խոսքի ազատության, միավորումներ կազմելու, ազատ տեղաշարժվելու, անձնական ազատության եւ անձեռնմխելիության իրավունքների խախտման փաստը: Նա դատարանից պահանջում է ոստիկանների գործողությունները ոչ իրավաչափ ճանաչել: Բարսեղյանը նշեց, որ սեպտեմբերի 21-ին ոստիկանության աշխատակիցները Սարյանի արձանի մոտից ոստիկանություն բերման էին ենթարկել իրեն եւ Առնո Կուռին միայն այն բանի համար, որ իրենք ցանկացել են երթ անել. «Պարզել էինք հայոց եռագույնը եւ վանկարկել «Ազատ, անկախ Հայաստան»»:




Լրահոս