
Ուկրաինայի Գերագույն ռադան առաջին ընթերցմամբ ընդունել է օրինագիծ, որը թույլ կտա բանտարկյալներին ազատել պատիժը կրելուց` զինվորական ծառայության անցնելու դեպքում։ Երկրորդ ընթերցմամբ նախատեսվում է հանել այն կանոնները, որոնց համաձայն կոռուպցիոն և ծանր հանցագործությունների համար դատապարտված անձինք չեն կարող օգտվել պայմանական վաղաժամկետ ազատումից։
Պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը հայտնել է, որ համապատասխան օրինագծին կողմ է քվեարկել 281 ժողովրդական պատգամավոր, դեմ ոչ ոք չի քվեարկել, ձեռնպահ է մնացել 29 պատգամավոր: