Ծեծկռտուք Ուկրաինայի Ռադայում. սկանդալային պատգամավորը կոնֆլիկտ է հրահրել (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի ազգային պատգամավոր Վլադիմիր Պարասյուկը փորձել է ուժով ընդհատել «Ընդդիմադիր բլոկ»-ի պատգամավոր Դմիտրի Կոլեսնիկովի ելույթը, փոխանցում է «112 Ուկրաինա»-ն:

Պարասյուկը մոտեցել է Կոլեսնիկովին, անջատել խոսափողն ու հրել նրան: Դրանից հետո դահլիճում ծեծկռտուք է սկսվել, նրան աջակցել են մյուս պատգամավորները:

Հեռուստաալիքը նշում է, որ սա Պարասյուկի առաջին սադրանքը չէ: Ավելի վաղ նա ոտքով հարվածել էր Ուկրաինայի ազգային անվտանգության ծառայության ներկայացուցչի գլխին:




Լրահոս