ՔԱՂՑԿԵՂԸ ԿԲՈՒԺԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուս միկրոկենսաբանները մշակել են հատուկ թեստ, որը բացահայտելու է քաղցկեղի առկայությունը դեռեւս նախնական փուլում: Նոր թեստն առանձնանում է ոչ միայն բարձր արդյունավետությամբ եւ չափերի փոքրությամբ, այլեւ ցածր գնով: Բացի այդ, ընդամենը 70-75 տոկոս ճշտությամբ են ախտորոշում քաղցկեղի առկայությունը: Նոր թեստի առավելությունն այն է, որ պահանջում է միայն հիվանդից վերցնել արյան նմուշ: Ախտորոշումն արժե ընդամենը 100 ռուսական ռուբլի: Թեստը հնարավորություն է տալիս մեկ օրում ախտորոշել 50 մարդու: Այն 90 տոկոսով հայտնաբերում է նախնական փուլում գտնվող կրծքի քաղցկեղը: Ի դեպ, գյուտի հեղինակները հավաստիացնում են, որ որոշ մշակում անցնելուց հետո թեստը կկարողանա ախտորոշել նաեւ ՁԻԱՀ-ը նախնական փուլում:




Լրահոս