
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, ապրիլի 12-ին՝ ժամը 14։50-ի սահմաններում, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ միասին խուզարկության են ենթարկել դատապարտյալի անվամբ քաղաքացի Օ․Մ․-ի կողմից բերված հանձնուքը։
Խուզարկության արդյունքում ծառայողները հանձնուքում հայտնաբերել են կրակայրիչ՝ լցված թմրամիջոցի նմանվող, հեղուկ զանգվածով։
Քաղաքացի Օ․Մ․-ն ձերբակալվել է օպերատիվ ծառայողների կողմից և հայտնաբերվածի հետ միասին ներկայացվել ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։