Կաքավաձոր թաղամասի մոտակա սարում այրվել է մոտ 16 հա խոտածածկույթ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 12-ին, ժամը 14:31-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Զովաբեր գյուղի մոտակա սարից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հրազդան քաղաքի Կաքավաձոր թաղամասի մոտակա սարում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:12-ին, մարվել՝ 19:48-ին: Այրվել է մոտ 16 հա խոտածածկույթ:




Լրահոս