Թուրքիայում ճոպանուղու խցիկ է պոկվել. կան վիրավորներ և կյանքից զրկված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի Անթալիա նահանգում ճոպանուղու խցիկը պոկվել է և ընկել բարձրությունից: Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ պատահարը տեղի է ունեցել Անթալիայի արևմուտքում:

«Դեռևս չբացահայտված պատճառով ընթացքի ժամանակ խցիկներից մեկն ընկել է: Հայտնի է մի քանի վիրավորի մասին»,- հաղորդում են լրատվամիջոցները: Նշվում է, որ կա նաև զոհ:

Մարդկանց տեղափոխող խցիկները «կախվել են» բարձրության մեջ. ճոպանուղու եզրակետին մոտ խցիկների ուղևորներին հնարավոր է եղել դուրս բերել:

Ականատեսներից մեկը հայտնել է, որ ճոպանուղու պոկվելուց առաջ պայթյուն հիշեցնող ձայն է լսել:




Լրահոս