ՉԱՓԱԶԱՆՑ ԹԱՆԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մանկական Եվրատեսիլ 2011»-ի նախապատրաստական աշխատանքները բուռն ընթացքի մեջ են: Տարբեր երկրների պատվիրակությունները կժամանեն շոուից մեկ շաբաթ առաջ: Մինչ այդ նախատեսվում են մի շարք ակցիաներ եւ միջոցառումներ: Տոմսերն էլ արդեն վաճառքում են: «Ժողովուրդ» օրաթերթը «Եվրատեսիլ 2011»-ի կազմկոմիտեի մամուլի ղեկավար Արտակ Վարդանյանից նախ պարզեց տոմսերի արժեքը:  
Դեկտեմբերի 3-ին` հիմնական շոուի օրը, տոմսերը կարժենան 9 եվրոյից մինչեւ 55 եվրոյին համարժեք դրամ, իսկ դեկտեմբերի 2-ին` գլխավոր փորձի օրը, որը նույն շոուն է, բացառությամբ, որ արդյունքներ չեն հրապարակվում եւ հեռուստատեսությամբ չի հեռարձակվում, տոմսերը կարժենան 3,5 եվրոյից 22 եվրոյին համարժեք դրամ: Երբ զանգահարեցինք մարզահամերգային համալիրի տոմսարկղ, մեզ տեղեկացրին, որ էժան տոմսերն արդեն սպառվել են, լավագույն դեպքում կարող ենք ձեռք բերել գլխավոր փորձի տոմսեր` 5000 դրամով: Մի քիչ թանկ չէ՞, եթե հաշվի առնենք մեր երկրի աշխատավարձերը եւ սոցիալական վիճակը:




Լրահոս